«Չմասնակցելով հանձնաժողովին՝ ընդդիմությունն ընդունում է, որ քամի է շարժել մեկ տարուց ավել». Վահագն Ալեքսանյան
![]() 236 Երեքշաբթի, 15 փետրվարի, 2022 թ., 14:36 ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե ընդդիմադիրները գոնե իրենք իրենց ներսում հավատային իշխանության «հողատու դավաճան» լինելուն, ապա միանշանակ է, որ ամեն ինչ կանեին մասնակցելու համար քննիչ հանձնաժողովի նիստերին, տալու պետական գաղտնիք պարունակող հարցեր և ստանալու պատասխաններ, ծանոթանալու ցանկացած գաղտնիության փաստաթղթի և վատագույն դեպքում այդ «դավաճանության» մասին փաստարկված կարծիք կկցեին քննիչ հանձնաժողովի եզրակացությանը, որը, ըստ իրենց, լինելու էր կողմնակալ։ Չմասնակցելով հանձնաժողովին՝ ընդդիմությունն ընդունում է, որ փաստացի քամի է շարժել մեկ տարուց ավել, մարդկանց ուղեղները ծանրաբեռնել է անիմաստ մեղադրանքներով ու հայհոյախոսությամբ և, նույնիսկ գաղտնիության բարձրագույն մակարդակի տիրապետման պարագայում, ոչ միայն չի կարող ապացուցել իր պնդումները, այլև ինքն է սարսափած այդ փաստերին առերեսվելուց։ Իսկ թե ինչո՞ւ, ցույց կտա քննությունը»։ Աղբյուրը` Վահագն Ալեքսանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
