Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ուկրաինայում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ». Ստյոպա Սաֆարյան

«Ուկրաինայում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ». Ստյոպա Սաֆարյան
752
Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 02:00

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Ուկրաինայում շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ։
Մեկ ամիս առաջ արեւմտյան թերթերը սկսեցին գրել, թե Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա։ Այնպես չէ, որ Ռուսաստանը նման մտադրություններ չուներ, կամ Ուկրաինան, ոգեւորված Արևմուտքից ու Թուրքիայից իր սպառազինումից, ցանկություն չուներ Արդրբեջանի օրինակով «դեօկուպացնել» իր տարածքները։ Ռուսները Ուկրաինայի պարագծով մեկ ռազմական մոբիլիզացիա արեցին, մեծացրին ռիսկը, որպեսզի ՆԱՏՕ-ն որոշում չընդունի Ուկրաինային իր կազմն ընդունելու, դաշինքում մոտեցումների ճեղքում առաջանա, ու հարցը կրկին անորոշ ժամանակով հետաձգվի, ինչպես 2008-ից հետո եղավ... Արեմուտքը այդ ամենը լուրջ տրանսֆորմացրեց՝ ստիպելով Ռուսաստանին ետ քաշվել կամ ընտրություն կատարել... Ըստ որում, բավականին զարմանալի ու տարօրինակ էր Ուկրաինայից ամերիկյան ու այլ օտարերկրյա քաղաքացիների, Կիևից դեսպանատների հանումն ու տարհանումը։ Արևմուտքը այդ դեմոնստրացիայով բավական կազմակերպված հասկացրեց, որ օկուպանտի անունը հայտնի է ու այս դեպքում քննություն ու ռազբորկա չի լինելու, ինչպես 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ «չգիտեին, թե ով է ում վրա հարձակվել»: Ռուսաստանը հասկացավ, որ ագրեսորի ու օկուպանտի ցուցանակը պատրաստ պահած է իր անունով, ու ներխուժելը կնշանակի երկու ոտքը դնել իր համար լարած թակարդի վրա։ Ռուսաստանը հայտարարեց, թե իր զորքերը ետ է քաշում, բայց պետդուման անուղղակի ձեռքի հետ կիսաճանաչեց Դոնբասն ու Լուգանսկը, իբր թե Պուտինին է առաջարկում դա անել։ Պուտինին նման խորամանկ կիսաճանաչում-չճանաչումը (նայած թե որ իրավիճակում ոնց կցանկանան դա մեկնաբանել) պետք էր, որ հետագայում, երբ ներխուժելու անհրաժեշտության առաջ կանգնի, գոնե մի թղթի կտոր լինի, թե ով է իրեն խնդրել փրկել և ինչի հիման վրա է այնտեղ... Դեհ, արևմուտքն էլ կարողացավ էս նեղ մաջալին լիքը երկրներում կոնտիգենտ ու տեխնիկա տեղաբաշխել .... Իսկ հակամարտության պատճառը վերացված չէ՝ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման հեռանկարը, որը Ռուսաստանը հասկացնում է, որ թույլ չի տալու»:

Աղբյուրը`   Ստյոպա Սաֆարյան