Երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Բայդենն սպառնում է աննախադեպ պատժամիջոցներով և «Հյուսիսային հոսք-2»-ի դադարեցամբ

Բայդենն սպառնում է աննախադեպ պատժամիջոցներով և «Հյուսիսային հոսք-2»-ի դադարեցամբ
335
Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 01:18

«ԱՄՆ-ն և մեր գործընկերները պատրաստ են աննախադեպ պատժամիջոցներ կիրառել, եթե Ռուսաստանն ընտրի ներխուժման ուղին»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նա նաև հաստատեց, որ ԱՄՆ-ն չի նախատեսում հրթիռներ տեղադրել Ուկրաինայի տարածքում. «Մենք լրացուցիչ ուժեր ուղարկեցինք ՆԱՏՕ-ի արևելյան թև: Այս պահին ուկրաինական սահմանին ավելի քան 150 հազար ռուս զինվորական է տեղակայված:
«Եթե Ռուսաստանը հարվածի, և Ամերիկայի քաղաքացիները տուժեն, մենք կպատասխանենք, Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի Դաշնության դեմ արտահանման վերահսկողության և ֆինանսավորման ոլորտում Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում, կդադարեցնի «Հյուսիսային հոսք 2»-ը»,- սպառնաց Բայդենը։