Պատրոն Դավիթը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում. «Հրապարակ»
![]() 276 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է. «Զենքի վաճառքի աղմկոտ գործի շրջանակներում մեղադրվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու բանակի երբեմնի մատակարար Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, պահվում են ԱԱԾ-ին կից մեկուսարանում։ Շատ քչերն են միայնակ նստում՝ դա կալանքի ամենածանր տեսակն է համարվում, սակայն ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է պնդել, իսկ հիմա՝ Դավիթ Տոնոյանը, որ խցում միայնակ լինի։ ՔԿՀ-ն ընդառաջել է։ Փոխարենը Դավիթ Գալստյանը բավականին ակտիվ կյանքով է ապրում բերդում․ նրա հետ նույն խցում է նաև Վարդենիսի նախկին համայնքապետ, դեկտեմբերի ընտրություններին «Միասնական Վարդենիս» դաշինքը գլխավորած Արամ Հարությունյանը։ Պատմեցին, որ Պատրոն Դավիթը խցակիցներին առաջարկել է հրաժարվել բանտային հանձնուքից, և ինքն է ապահովում խցակիցների սնունդը՝ առողջ սննդի սկզբունքով։ Նա մարմնամարզությամբ է զբաղվում, հետևում առողջությանը, դետոքսի օրեր է կազմակերպում, ինչպես նաև բանտային դոմինոյի մրցաշար է անցկացնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
