ԱԻ նախարարը համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով. «Ժողովուրդ»
![]() 246 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, թերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով: Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն և պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որևէ կերպ չեն խրախուսում: Իսկ կոնկրետ ու՞մ է Փիլոյանը Պն-ից բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն: Թերթին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանը Փիլոյանի շնորհիվ է տեղավորվել ԱԻՆ-ում: Կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը ևս ՊՆ-ից է տեղափոխվել ԱԻՆ: Իսկ, ահա, 2021թ. մարտի 2-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը ևս Փիլոյանի շնորհիվ է տեղափոխվել ԱԻՆ: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
