«Եթե այս թավշյա լապշան դեռ համոզիչ է թվում, ուրեմն արժանի ենք նրան, ինչ ունենք»․ Հայկարամ Նահապետյան
![]() 265 Չորեքշաբթի, 16 փետրվարի, 2022 թ., 10:18 Լրագրող Հայկարամ Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ առավոտյան արթնանալով՝ կմիացնենք Մերձավանում արտադրած TV-ն, կհագնենք հայկական կոկորդիլոսի կաշվից կոշիկներն ու իրանա-հայկական Սայնա Արմենիա ավտոմեքենայով, (համալրված Made in Merdzavan հայրենական օդորակիչներով) 10 միլիոն ծառերի շվաքի ներքո կսլանանք օդակայան։ Այնտեղից էլ հայրենական արտադրության օդանավը, որն արտադրում են մասամբ Ստեփանավանում Չեխիայի հետ համատեղ, մասամբ էլ Գյումրիում՝ պարզ չէ, թե ով (2018թ-ին Շիրակի մարզպետի ասածից միայն հասկացա, որ անհայտ ներդրողը մեզ ուղղակի ԽՆԴՐՈՒՄ էր այս նախագիծն անենք), կմեկնենք Գյումրի՝ օդային տրամվայով քաղաքը վերից դիտելու։ Այստեղից էլ մինչև չինական 15 միլիարդանոց ներդրումով խելացի քաղաքը հեռու չէ։ Մենակ թե կորպորացիան, որը ՀՀում իբր $15.000.000.000-ի «խելացի» ներդրում էր անելու, ոնց պարզվեց, իր կայքէջը վերջին անգամ մի 5 տարի առաջ էր թարմացրել։ Ահա նման «լուրջ» ինվեստորի հետ էինք գործ բռնել.... Աղբյուրը` Հայկարամ Նահապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
