Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն. Արցախի ՆԳՆ

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հայտնում է․ «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն:
Փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ:
Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը:
Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները:
Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար»:

Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
161Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
161Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
157Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
152Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
24311.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
47911.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
45911.11.2026, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
47011.11.2026, 18:42