«Դեռ որքան պետք է շարունակվի այս թրքահաճո և ադրբեջանամետ թատրոնը». Արման Աբովյան
![]() 345 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 17:30 ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Հետաքրքիր է՝ դեռ որքան պետք է շարունակվի այս թրքահաճո և ադրբեջանամետ թատրոնը: Տպավորություն է, որ ներկայիս հայաստանյան իշխանությունն ուղղակի հրաժարվում է հասկանալ, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում Արցախի և Հայաստանի շուրջ։ Տեսեք՝ որպես օրինակ։ Բարբարոս, ֆաշիստ, հայասպան Ադրբեջանը հայտարարում է հետախուզություն Արցախի նախագահին... Ի՞նչ է անում մեր իշխանությունը։ Ոչ մի բան։ Ի՞նչ պետք է աներ։ Պետք է ադրբեջանասեր վարագույրը հաներ իր խաղաղասիրական աչքերից և հայտարարել հետախուզություն ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի հանդեպ, հատկապես որ որպես հանցագործ դրան արդեն իսկ իշխանական թևը որակավորել է պատերազմի օրերին։ Ուրիշ հարց, որ պատերազմից հետո այս իշխանությունը գերադասեց մոռանալ իր իսկ ճիշտ որակավորումներն Ալիևի հասցեին կամ մոռանալ, թե ինչպես էր Ադրբեջանի հանցագործ ղեկավարը ոչնչացնում և ոչնչացնում է Հայաստանը և Արցախը։ Դա արդեն հասկանալի է, որ հայասպան հանցագործ Ալիևի հետ «խաղաղության դարաշարջանի» ներքո պաչպռոշտիները հիմա հայկական քաղաքականության հիմնական նպատակն են, բայց մի հարց, իսկ դուք մտածե՞լ եք այդ ինչու հենց հիմա այդ վիժվածքը որոշել կրկին լարել իրավիճակը, հ՞ն... խելքներդ բան չի կտրո՞ւմ»: Աղբյուրը` Արման Աբովյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
