Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հետաքրքիր ու անկանխատեսելի զարգացումներ են սպասվում». Վահե Լոռենց

«Հետաքրքիր ու անկանխատեսելի զարգացումներ են սպասվում». Վահե Լոռենց
279
Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 12:06

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի գրառումը. «Շատերը կարծում են, թե Քոչարյանի ասուլիսը դա նրա քաղաքական ինքնասպանության ակտն էր։ Իրականում ոչ։ Իրականում, Քոչարյանը 2 օր առաջ բացեիբաց խոսեց իր ծրագրերի հիմնակետի մասին, այն է՝ միութենական պետություն, այսինքն՝ Սովետ․․․
Եվ դրանով նա Նիկոլի ընտրազանգվածի ռուսամոլ հատվածին տանելու է իր մոտ խոպան։ Հետաքրքիր ու անկանխատեսելի զարգացումներ են սպասվում։
Սպասելի էր Քոչարյանին սատարող ուժերի լռությունը։ Երևի չգիտեն, ինչ ասեն, ոնց ձևակերպեն։ Կան արտահայտություններ, որոնց տակից դուրս գալու համար Կռուտիտի հիմունքներ առարկան չի օգնի։ Հետաքրքիր է նաև մյուս «օպոզիցիայի»՝ Սերժ Սարգսյանի լռությունը։
Ինչևէ, տավարիշչի, պատրաստվեք մայիսմեկյան պառադի։ Եվ մխիթարվեք․ Քոչարյանն ակնարկեց, որ Ցէկայի առաջին քարտուղար դառնալով՝ ձեզ կրոնական լայն ազատություն կշնորհվի։ Կեցցե՛ ներքին կղերատերտերական լայն ազատություն վայելող Սովետական Հայաստանը։
Ներկայացնեմ այն հայ գահակալներին, որոնք առանց կռվի, իրենց պետությունը ծախել են թշնամուն՝ Սովետ են մտել։
Արշակ Գ․ 389 թվականին, փողով իր պետությունը ծախեց Հռոմին։
Դավիթ Կյուրոպաղատ․ 1000 թվականին, փողով իր պետությունը ծախեց Բյուզանդիային։
Հովհաննես-Սմբատ Գ․ 1021 թվականին, տերտերների դավի արդյունքում, առանց կռվի իր պետությունը կտակեց Բյուզանդիային։
Սենեքերիմ Արծրունի․ 1021 թվականին, փողով իր պետությունը ծախեց Բյուզանդիային։
Գագիկ Բ․ 1045 թվականին, տերտերների դավի արդյունքում, առանց կռվի իր պետությունը հանձնեց Բյուզանդիային։
Գագիկ Կարսեցի․ 1055 թվականին, փողով իր պետությունը առանց կռվի ծախեց Բյուզանդիային։
Դավիթ Բ Կյուրիկյան․ 1118 թվականին, առանց կռվի, իր պետությունը հանձնեց Վրաստանին։
Ուռա, տավարիշչի, ուռռա․ Եվ․․․ Ամեն, իհարկե»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց