Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այ, էս մանկապարտեզի ուչաստկովիի մակարդակով էլ ղեկավարել են Հայաստանը». Գարեգին Միսկարյան

«Այ, էս մանկապարտեզի ուչաստկովիի մակարդակով էլ ղեկավարել են Հայաստանը». Գարեգին Միսկարյան
459
Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 16:12

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել և առաջնորդվում Հայաստանում ժողովրդի իշխանությունը զավթած գործիչները։
Ռոբերտ Քոչարյանn ասուլիսին բավականին լույս է սփռում այդ տրամաբանության վրա։
Մասնավորապես, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ ասում է. (բառացի չեմ մեջբերում)
- Հայաստանի ունի չորս հարևան։ Հիմար կլինի նա ով պնդի, թե Վրաստանից և Իրանից մեզ վտանգ է սպառնում, հետևաբար մնում է Թուրքիան և Ադրբեջանը։ Դրանցից պաշտպանվելու համար մենք այլ տարբերակ չունեինք, քան անդամակցել ՀԱՊԿ-ին։ Բայց պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները Իլհամ Ալիևի հետ սերտ հարաբերությունների մեջ են և պարզ է, որ Ադրբեջանի հետ հակամարտության դեպքում ՀԱՊԿ-ը միայն հայտարարություններ պիտի աներ։
Այ, էս մանկապարտեզի ուչաստկովիի մակարդակով էլ ղեկավարել են Հայաստանը։ Գործոնից գործիք դառնալով, կտոր-կտոր հանձնելով Հայաստանը իր ոխերիմ դաշնակիցների բարի կամքին»։