Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Քոչարյանական պրագմատիզմի գինը Հայաստանի ինքնիշխանությունից մասնահանումն էր Ռուսաստանին»․ Նարինե Մկրտչյան

«Քոչարյանական պրագմատիզմի գինը Հայաստանի ինքնիշխանությունից մասնահանումն էր Ռուսաստանին»․ Նարինե Մկրտչյան
397
Ուրբաթ, 18 փետրվարի, 2022 թ., 23:48

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Մենք չպետք է վախենանք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելուց, տարածաշրջանում գործոն դառնալու հնարավոր լուծումներից մեկը Ռուսաստանի հետ միութենական պետությունն է։ Իմ նախագահության օրոք այդպիսի առաջարկ չի եղել, բայց հիմա նման գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ և շատ կոնկրետ հաշվարկով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի այս գործընթացի նախաձեռնողը»,- hraparak.am-ի փոխանցմամբ վերջին մամլո ասուլիսում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանին պրագմատիզմի պակասի մեջ չես մեղադրի: Այդ պարգմատիզմով առաջնորդվելով էր 2002թ., Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով 100 մլն դոլար պետական պարտքի դիմաց ՀՀ չորս ձեռնարկություններ հանձնվեցին ՌԴ-ին որպես սեփականություն. Հրազդանի ՋԷԿ-ը և էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություն՝ «Մարս» գործարանը, կառավարման ավտոմատացված համակարգերի և նյութաբանության գիտահետազոտական ինստիտուտները։
Այդ պրագմատիզմով առաջնորդելով էր Քոչարյանը յուրաքանչյուր կեղծված ընտրությունից հետո մեկնում Տիզբոն՝ Պուտինից իր չունեցած լեգիտիմությունը գնելու, իսկ վերադառնալիս հայտարարում. «Ինքը անվերապահ աջակցություն հայտնեց ինձ»:
Եվ քոչարյանական պրագմատիզմի գինը Հայաստանի ինքնիշխանությունից մասնահանումն էր Ռուսաստանին: Երկու պրագմատիկ գործիչներ՝ Պուտինը ու Քոչարյանը, միմյանց լավ էլ հասկանում էին՝ մեկ վաճառում էր կամ նվիրում, մյուսը՝ գնում:
Քոչարյանին, այո՛, պրագմատիզմի պակասի մեջ չես մեղադրի, պարզապես այդ պրագամատիզմն ուղղված էր ոչ թե Հայաստանի պետականության պահպանմանը, այլ սեփական իշխանության երկարաձգմանը:
Հայաստանի հանրության բախտը չի բերել թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության հարցում: Հայաստանում շուրջ 25 տարի է ընդդիմություն ու իշխանության պայքարում են Հայաստանը Ռուսաստանին նվիրելու, վաճառելու, հանձնելու համար:
Միութենական պայմանագրի բելառուսական բարբաջանքն էլ երևի պարգմատիզմի նոր հեռակարներներ է բացել Քոչարյանի համար: Բայց Քոչարյանը դեռ Փաշինյանի պրագմատիզմի աստիճանը չգիտե:
Ռոբերտ Քոչարյանը ճիշտ կվարվի, եթե Միութենական առաջին անձնագիրը պատվիրի իր համար: Եթե, իհարկե, Լուկաշենկոն առաջինն ինքն արդեն չի պատվիրել իր համար: Այդ անձնագրով Մոսկվա մեկնելն ավելի դյուրին կլինի Ռոբերտ Քոչարյանի համար»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան