Անկախությունից ի վեր՝ թուրքական մասնակցությամբ 139 կազմակերպություն է գրանցվել ՀՀ-ում․ FIP

Փաստերի ստուգման հարթակը գրում է. ««Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է Հայաստանում գործող, թուրքական կապիտալի մասնակցությամբ ընկերությունների թիվը՝ ՀՀ չորս ղեկավարների օրոք, ինչպես նաև պարզել է Թուրքիայի քաղաքացիներին ՀՀ-ում սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի ծավալները:
Թուրքիայի քաղաքացիների անշարժ գույքը ՀՀ֊ում
Կադաստրի կոմիտեից FIP.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ Հայաստանում Թուրքիայի քաղաքացիներին (ֆիզիկական անձանց) սեփականության իրավունքով պատկանող 77 միավոր անշարժ գույք կա: Ըստ կոմիտեի՝ այդ թվում առկա են 7176 քմ շինություն և 2.21 հա հողատարածք:
Թուրքիայի քաղաքացիներին պատկանող անշարժ գույքի պայմանագրային գների հանրագումարը կազմում է մոտ ֏ 1 մլրդ 833 մլն:
Թուրքական ընկերությունները Հայաստանում
Կադաստրի կոմիտեից հայտնում են նաև, որ Թուրքիայում գրանցված իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք ՀՀ-ում առկա չէ:
Միևնույն ժամանակ, FIP․am-ի հարցմանն ի պատասխան Էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ պետական միասնական գրանցամատյանի տվյալների համաձայն՝ մեր երկրում գրանցված է 72 ՍՊԸ, որոնց հիմնադիր կամ մասնակից են Թուրքիայի քաղաքացիները:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությունից պարզ դարձավ նաև, որ Թուրքիայի քաղաքացիները 1991-2022 թթ․ մասնակցություն են ունեցել ՀՀ-ում գործող 139 կազմակերպությունում։
Ընկերությունների մի մասը դադարեցրել է գործունեությունը: Մնացած 91-ը շարունակում են գործել, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանց մի մասից թուրքական կապիտալը հեռացել է, և այժմ ՀՀ-ում թուրքական կապիտալի մասնակցությամբ գործող 72 ընկերություն է մնացել:
Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ ՀՀ-ում ամենաշատ ընկերություններ բացվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին՝ 54-ը, և նույն տարիներին էլ ամենաշատ թվով դադարել են գործել՝ 30։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
21222.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
55819.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
54219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
226916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
164715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
203613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88212.11.2026, 16:00