Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Արցախը միշտ մերն է լինելու»․ Ռոբերտ Քոչարյան

«Արցախը միշտ մերն է լինելու»․ Ռոբերտ Քոչարյան
529
Կիրակի, 20 փետրվարի, 2022 թ., 11:30

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,
34 տարի առաջ այս օրը մեկնարկը տրվեց Արցախի և ողջ հայ ժողովրդի համար դժվար, բայց լավ ապագա խոստացող իրադարձությունների։ Մի գործընթաց, որը բերեց Արցախի վերածննդի։
Այս շարժմանը մասնակցեց ողջ հայությունը: Հայաստանը, Արցախը և Սփյուռքը փառահեղ հաթանակներից հետո լծվեցին Արցախի Հանրապետության շենացմանն ու պետականության ամրապնդմանը:
Այսօր, սակայն, ծանր ապրումներով եմ շնորհավորում Արցախի վերածննդի օրվա առթիվ։ Մենք պարտավոր ենք վերագտնել մեր ուժը, վճռականությունը և միասնությունը՝ հաղթահարելու հուսահատությունը և պարտության հետևանքները:
Արցախը միշտ մերն է լինելու»։

Աղբյուրը`   Ռոբերտ Քոչարյան