«Եթե քաղաքականության մեջ որոշակի փորձ չունենայիք, կասեի՝ չեք հասկանում»․ Գրիգորյանը՝ Արսենյանին
![]() 271 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 11:42 «Մեկ նախադասության մեջ հինգ անգամ խաղաղություն բառն արտասանելով՝ խաղաղության չեն հասնում։ Երբ դուք խոսում եք այն մասին, որ խաղաղության, կայունության օրակարգով եք գնում և ուզում եք պնդել, որ այս դատապարտող հայտարարությունը խաթարելու է խաղաղությունը՝ ձեր պատկերացմամբ, ապա այդ համատեքստում արդյո՞ք չի խաթարում «Շուշիի հռչակագիրը» երկու երկրրների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Շուշիի հռչակագրի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ն արել է իր հայտարարությունը․ որևէ էական բան տեղի չի ունեցել ՀՀ-ի համար մինչև այսօր, բացի վավերացումից՝ ընդամենը»,- ի պատասխան ասաց Արսենյանը՝ նշելով, որ այս պահին բաց և կոշտ քննարկումների գործընթացը միայն ավելացնում է լարվածությունը ՀՀ-ի համար։ «Եթե քաղաքականության մեջ որոշակի փորձ չունենայիք, ես ուղղակի կասեի, որ դուք չեք հասկանում, թե ինչ է նշանակում վավերացում և արդյո՞ք վավերացումն ընդամենը վավերացում է և ուրիշ ոչինչ։ Այսինքն՝ հայտարարությունից հետո երբ եղել է ԱԳՆ պատասխանը, դա իհարկե լավ է, բայց ասել, որ վավերացումն ընդամենը վավերացում է, և դրանով որևէ բան չի փոխվում, դա, մեղմ ասած, չհասկանալ է, թե ինչ է իրականում տեղի ունենում»,- Արսենյանին ասաց Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են «Շուշիի հռչակագիրը»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
