«Սա այնքան սուտ և արհեստական գաղափար էր, որ փայլուն աշխատեց». Վահե Հովհաննիսյան
![]() 218 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 19:24 «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանի գրառումը. «34 տարի առաջ պետության վերածննդի հիմքում միացումն էր։ Պարզ գաղափար էր, որը ենթադրում էր միասնական ջանք, նպատակներ, դժվարություններ, ապրումներ և այլն։ Այսօրվա Հայաստանի փլուզման հիմքում բաժանումն էր։ Դարձյալ՝ պարզ մի գաղափար, որը ենթադրում է հասարակության տրոհում՝ մինչև ընտանիք։ 15-20 տարի համառորեն աշխատում էին հայաստանցի-ղարաբաղցի բաժանման վրա։ Հասան որոշակի հաջողության, բայց փլուզման համար պետք էր բացարձակ հաջողություն։ Դա բավարար չէր։ 2018-ին հրեշավոր աշխատասենյակներում գտնվեց լավ ձևակերպումը՝ նախկիններ և հեղափոխականներ, իսկ դերասանը պոդիումից շրջանառության դրեց դրա քաղաքագիտական բանաձևը՝ սևեր-սպիտակներ։ Ու թափանիվն սկսեց աշխատել։ Պառակտումն ստացավ աշխարհագրական, արժեհամակարգային, կրթական երանգներ։ Հասավ աշխարհի բոլոր երկրները և մտավ շ ընտանիքներ։ Ընդամենը 27-28 տարվա անկախ պետության մեջ հինն ու նորը ո՞րն էր։ Սա այնքան սուտ և արհեստական գաղափար էր, որ փայլուն աշխատեց։ Ակնհայտ է, որ դա դերասանի միտքը չէր, բայց պարտության գնացքն այդ հայտարարության օրից ճանապարհ ընկավ։ Գալիք բաժանումները Այսօր սև ու սպիտակն արդեն մարել է։ Իներցիայով ինչ-որ բան դեռ կա, բայց նոր փուլի, նոր աղետների համար այն չի աշխատելու։ Հիմա նոր բաժանման ձևակերպումներն են փնտրում, ապրոբացիա անում։ Նրանք, ովքեր բաժանել են ու գիտեն դրանից ստացվող օգուտի չափը, երբեք կանգ չեն առնելու։ Գտնելու են նոր ձևակերպումներ՝ Հայաստանի նոր պարտությունների համար։ Լինելու է մի քանի գաղափարի ալիքաձև կիրառում։ Խնդրի էությունն արդեն փոխվել է, և բաժանումների տարբերակները գալու են՝ լուծելու խնդիրներ՝ կոնկրետ ժամանակահատվածի համար, հետո իրենց տեղը զիջելու են հաջորդին»։ Աղբյուրը` «Այլընտրանքային նախագծեր խումբ» |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
