«Հերթական շառը». Էդմոն Մարուքյան
![]() 282 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 11:54 ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը. «Հերթական շառը. Սոֆյա Հովսեփյանը 5-րդ ալիքի եթերում հայտարարել է, որ Անվտանգության խորհրդի 2020թ. դեկտեմբերին տեղի ունեցած նիստում, որին ներկա է եղել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը (խոսքը, իհարկե, իմ մասին է, ընդ որում՝ նույն նիստերին ներկա է գտնվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը), իբր՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնելու է Դիզափայտի բարձունքը, ինչպես նաև Խծաբերդն ու Հին թաղերը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման քննարկում մեր մասնակցությամբ որևէ հանդիպման կամ նիստի ժամանակ տեղի չի ունեցել, այսինքն՝ հայտարարությունը, բնականաբար, սուտ է, և ընդհանրապես անհասկանալի է, թե ինչու է Սոֆյա Հովսեփյանը տարածում նման սուտ տեղեկություն, և ինչ օրակարգ են սպասարկում այս սուտն ակտիվորեն տարածող թելեգրամյան ալիքներն ու կայքերը։ Զարմանալի է՝ հետպատերազմյան շրջանում Սոֆյա Հովսեփյանի մեղադրանքները լսելը, քանի որ տիկին Հովսեփյանը լքել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը միայն 2021թ. հունվարի 09-ին, ինչը նշանակում է, որ նա «Իմ քայլ»-ի յուրաքանչյուր պատգամավորի հետ միասին համապարտ պատասխանատվություն է կրում թե՛ մինչպատերազմյան շրջանի, թե՛ պատերազմի ընթացքի, և թե՛ հետպատերազմյան շրջանի համար։ Վստահ ենք նաև, որ եթե պատերազմը չպարտվեինք, տիկին Հովսեփյանն այսօր էլ կլիներ իշխող ուժի անդամ և կվայելեր իշխանության բարիքները»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
