«Ինչո՞ւ Արմեն Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի դիմաց ճանապարհ չփակեցին». Տարոն Չախոյան
![]() 281 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 14:00 Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի քանի անձինք փակել են «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ պատճառաբանելով, թե Հայաստան են ժամանում ադրբեջանցի պատգամավորներ։ Այն, որ մինչ ճանապարհը փակելը լուսաբանումն իրականացնում էին քոչարյանամետ լրատվամիջոցները, արդեն իսկ, մեղմ ասած, կասկածների տեղիք է տալիս։ Հիշեցնեմ, որ ադրբեջանցի պատգամավորները Հայաստան են ժամանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար։ Նույն ֆորմատով 2017 թվականին Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցում էին այն ժամանակ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Հարց է ծագում, թե ինչու Բաքու մեկնելիս, կամ Բաքվից վերադառնալիս Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի դիմաց ճանապարհ չփակեցին։ Այն ժամանակ էլ, ինչպես ակցիայի մասնակիցներն են շեշտում, սահմանին հայ զինվորներ էին կանգնած»։ Աղբյուրը` Տարոն Չախոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
