Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Հրաչյա Սարգսյանի համար մեքենա կգնե՞ն․ «Հրապարակ»

Հրաչյա Սարգսյանի համար մեքենա կգնե՞ն․ «Հրապարակ»
234
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 09:18

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանը երբ դարձավ Երևանի քաղաքապետ, պոպուլիստական քայլի գնաց՝ աճուրդի հանեց Տարոն Մարգարյանին սպասարկած Mercedes S-Class-ը և հրաժարվեց շքեղ ծառայողական մեքենայից ու վարորդից։ Մարությանին հատկացրին քաղաքապետարանի ավտոպարկում եղած մեքենաներից Nissan X-Trail մակնիշի քաղաքային փոքրիկ մի քրոսսովեր՝ առանց թիկնապահների և ուղեկցող մեքենայի։ Այն հիմնականում ինքը՝ Մարությանն էր վարում։ Այսօր Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի տեղակալից դառնալով քաղաքապետ, պարզվեց՝ սպասարկող ծառայողական մեքենա չունի․ նախկինը վաճառել են, նորը չեն գնել, Մարությանին սպասարկած X-Trail-ն էլ կանգնեցրել են գարաժում։

Քաղաքապետարանի լրատվականից մեզ հայտնեցին, որ Հրաչյա Սարգսյանն օգտվում է քաղաքապետի տեղակալ եղած ժամանակ իրեն սպասարկած մեքենայից՝ Toyota Camry-ից, իսկ առաջիկայում քաղաքապետի համար նոր մեքենա գնելու մտադրություն չունեն։ Ինչո՞ւ գնեն, եթե նա ժամանակավոր տեղապահ է, մինչեւ Տիգրան Ավինյանի հայտնվելը։ Մնում է հասկանալ, թե քաղաքապետի նորանշանակ տեղակալներին ինչ մեքենաներ են հատկացնելու: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում