Ժողովրդի անունից անում են այն, ինչ նպատակահարմար են գտնում. «Փաստ»
![]() 259 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 09:24 «Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: Ադրբեջանցի պատգամավորներին Երևանում «պատշաճ դիմավորել» պատրաստվող ՔՊ—ականների ջանքերով նախագծին տրվեց բացասական եզրակացություն: Ասել, որ դա անակնկալ էր, իհարկե, միամտություն է, գործող իշխանություններից այլ բան սպասելի չէր: Սակայն առավել ուշագրավ էին պատճառաբանությունները, թե ինչու խորհրդարանական մեծամասնությունը չի միանում հայտարարությանը: Նախ՝ արձանագրենք, որ իրենց քայլն արդարացնելու համար քպականները հերթական անգամ որպես «սոուս» օգտագործեցին «ժողովրդի քվեն»: Ստացվեց, որ «հպարտ քաղաքացիներն» իրենց քվե են տվել, որ աջակցեն «Շուշիի հռչակագրին»: Ինչ վերաբերում է բուն պատճառաբանությանը, ապա միտքը հետևյալն է՝ «տարածաշրջանում երկարատև խաղաղություն» հաստատելու և այդ գործընթացը որևէ պարագայում հանկարծ չվիժեցնելու համար չենք միանում «Հայաստան» դաշինքի նախաձեռնությանը: Մի խոսքով՝ «այն, ինչ պահանջվում էր ապացուցել»: Առավել ևս, որ ՔՊ-ականներից մեկը նշեց, թե Ադրբեջանի ու Թուրքիայի «նպատակները միշտ չէ, որ համընկնում են Հայաստանի նպատակների հետ»: Հետաքրքիր է՝ թշնամական այդ երկրների ո՞ր նպատակներն են համընկնում Հայաստանի նպատակների հետ: Ոչ պակաս ուշագրավ էր հայտարարությունը, թե «անում ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտնում»: Այդպիսի մի հայտարարություն արդեն լսել ենք Փաշինյանի կողմից. «Ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք»: Հետևանքները՝ տեսանք: Մնում է հասկանալ, թե այս անգամ ինչ հետևանքներ են լինելու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
