«Նիկոլը և իր բարեկամ Ալիևը կանգնել են նոր փորձության առջև». Արտակ Զաքարյան
![]() 634 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 10:36 ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Նիկոլը և իր բարեկամ Ալիևը, ՌԴ կողմից ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն ճանաչելուց հետո, կանգնել են նոր փորձության առջև: Նրանք հիմա պետք է էլ ավելի ամուր գրկախառնվեն զմիմյանս, որպեսզի կարողանան երկուսն էլ գոյատևել: Նիկոլին ՌԴ նախագահ Պուտինը երեկ հեռախոսազրույցում արդեն զգուշացրել էր, որ ճանաչելու է ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն: Նիկոլը կմկմալով ընդունել է այն ի գիտություն: Զրույցում ակնարկ է եղել նաև, որ առաջիկայում Ռուսաստանն այդ հարցում ակնկալելու է Հայաստանի աջակցությունը: Դա է միակ պատճառը, որ Նիկոլը վերջապես ստացել է գարնանը ՌԴ այցելելու պաշտոնական հրավեր, ինչը վաղուց էր երազում: Իսկ Իլհամի վիճակն ավելի տխուր է: Նա իր ոտքով գնացել և թակարդն է ընկել: Այսօր Պուտին-Ալիև առանձնազրույցում անկասկած կքննարկվի նաև Ադրբեջանի աջակցության հարցը: Պատկերացնում եմ, թե վերջերս Կիև գնացած և Ուկրաինայի հետ, միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցող համաձայնագիր ստորագրած Իլհամը, ինչպիսի անհարմար վիճակում է լինելու (թարսի պես, չի էլ կարող, իր բարեկամ Նիկոլի պես, իրեն գժի տեղ դնել): Հատկապես, որ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի հետ դաշնակցային համաձայնագիր ստորագրել: Մի կողմից Ալիևի համար կարծես թե հարմար պահ է, ԼԺՀ և ԴԺՀ ճանաչման աջակցելու դիմաց, Ռուսաստանից խնդրել և ստանալ գրեթե ամեն ինչ: Մյուս կողմից դա կնշանակի, որ կա՛մ Արևմուտքն Ադրբեջանում կսկսի իշխանափոխության գործընթաց, կա՛մ Ադրբեջանը կկորցնի իր քաղաքական և տնտեսական հսկայական աջակցությունն Արևմուտքից: Նիկոլի գործերը ծայրահեղ ծանրանալու են մի փոքր ավելի ուշ (որքան վատ լինեն Նիկոլի գործերը, այնքան լավ կլինի Հայաստանի վիճակը): Կա՛մ ՔՊ խմբակցության սորոսականներն են Արևմուտքի հրահանգով բունտ բարձրացնելու ընդդեմ Նիկոլի (եթե Նիկոլը ճանաչի ԼԺՀ, ԴԺՀ-ն), կամ Եվրոպական կառույցները հանկարծ հիշելու են, որ Նիկոլի ռեժիմը բռնապետական ու հակաժողովրդավարական ռեժիմ է, կամ էլ Ռուսաստանը սեղմելու է Նիկոլի վզին գցած թոկն այնքան, որ հրաժարականն արքայություն թվա: Մինչ այդ, այսօրվա երևանյան Եվրանեսթը, կդառնա լակմուսի թուղթ՝ թուրք-տեռորիստ պատգամավորների և հայ-ստորաքարշ ուսապարկերի համար: Որովհետև, օրակարգ է մտել «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի» մասին հրատապ զեկույցը: Բնականաբար, Եվրոխորհրդարանի պատգամավորները, վրացիներն ու ուկրաինացիները միաձայն են լինելու այդ հարցում: Իսկ Իլհամի և Նիկոլի պատգամավորները, պետք է գրկախառնվեն միմյանց, ուս ուսի տան և լաց լինենլով բացատրեն, թե որքան դժվար է կոնկրետ իրավիճակում իրենց շլանգի տեղ դնելը: Երբ երկրի իշխանությունն ազգային շահեր չի ունենում, վաղ թե ուշ վերածվում է սեփական իշխանությունն ու կաշին փրկող օբյեկտի»: Աղբյուրը` Արտակ Զաքարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
