«Պուտինը շարունակում է «ռուսական հողերի միավորման» քաղաքականությունը». Սուրեն Սուրենյանց
![]() 251 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 18:24 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Ինչի՞ց պետք է խուսափի Հայաստանը. Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ Սրանից ո՛չ հրճվել է պետք, ո՛չ տխրել. Պուտինը շարունակում է «ռուսական հողերի միավորման», նոր կայսրության ստեղծման քաղաքականությունը, որի գաղափարական հիմքերը ձևակերպել է դեռ 15 տարի առաջ՝ Մյունխենի հայտնի ելույթում։ Հիմա պահը հարմար է. միաբևեռ աշխարհին փոխարինելու է գալիս միջազգային հարաբերությունների բազմաբևեռությունը ու Պուտինը համարում է, որ վերցնում է իր «փայը»։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ կտա ռուսական կայսրությանը՝ նոր վերածնո՞ւնդ, թե՞ ֆիասկո՝ աֆղանական կամպանիայի տապալման օրինակով։ Սկզբունքային է մնում այլ հարց։ Զորքերի կուտակումն ու պատերազմի սպառնալիքը քողածածկույթ էին՝ Դոնբասն ու Լուգանսկը ճանաչելու համա՞ր, թե՞ դրանց ճանաչումն է քողածածկույթի օպերացիա՝ Ուկրաինա ներխուժման ու վարչակարգի փոփոխության համար։ Այս հարցին առաջիկա օրերին կանդրադառնանք, իսկ առայժմ մեր քաղաքական էլիտան պետք է ջանքեր գործադրի՝ «ռուսական աշխարհի» մաս չընկալվելու ու նոր կայսրության օկրաինա չդառնալու ու Լուգանսկի և Դոնեցկի ճանաչումից խուսափելու համար»։ Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
