«Հայկական նախապայմա՞ն». Ավետիք Իշխանյան
![]() 624 Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 16:30 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «Հայկական նախապայմա՞ն. երեկ հաղորդագրություն տարածվեց, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել և հետախուզում հայտարարել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Սա հերթական հակահայկական դրսևորումն է Հայաստանի վարչապետ կոչեցյալի «բարեկիրթ» գործընկերոջ կողմից։ Մեկ օր սպասեցի, հուսով, որ Հայաստանը պաշտոնապես կարձագանքի այդ որոշմանը։ Բայց, ոչ միայն պաշտոնական հայտարարություն չեղավ, այլև վարչապետ կոչեցյալը նույն օրն ընդունում է ադրբեջանցի պատգամավորներին, քպ-ական ողորմելիների կողմից շարունակում են հնչել «խաղաղություն, խաղաղություն» աղոթքներն ու աղերսներն առ Ալիև։ Սկսում ես մտածել, որ հայ-թուրքաադրբեջանական բանակցություններում հայկական կողմն էլ իր նախապայմաններն է դրել և դրանցից մեկն էլ հենց նախկին նախագահների դեմ քրեական գործեր հարուցելն է։ Հ․ Գ․ Հուսով էի, որ գոնե քաղաքական բոլոր ուժերը, անկախ միմյանց, այդ թվում՝ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ վերաբերմունքից, դատապարտող հայտարարություններով հանդես կգան, չէ՞ որ սա վեր է անձնական հարցերից և վերաբերում է բոլորիս արժանապատվությանը։ Թե՞ շատ «գործիչներ» ցնծում են, ինչպես ներքուստ ցնծում էին Արցախի կորստով և պաշտպանում պարտության հեղինակ ողորմելուն»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
