«Ավելի ցավոտ, քան 2014-ին». ինչ պատժամիջոցներ է սահմանել Արևմուտքը ՌԴ-ի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին, որոնք չորեքշաբթի օրը կսահմանվեն ռուսական էլիտաների ու բանկերի նկատմամբ:
Նա ընդգծել է, որ պատժամիջոցները կխստացվեն՝ կախված Ուկրաինայի հանդեպ Մոսկվայի գործողություններից և շատ ավելի ուժեղ կլինեն, քան այն պատժամիջոցները, որ սահմանվել էին ԱՄՆ-ի կողմից 2014թ.-ին:
«Ես պատրաստվում եմ սկսել պատժամիջոցներ կիրառելով, որոնք շատ ավելի մեծ կլինեն, քան մեր և մեր գործընկերների քայլերը 2014 թվականին, և եթե Ռուսաստանը շարունակի այս ներխուժումը, մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնալ պատժամիջոցներով», - ասել է Բայդենը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ հայտնել է, որ Պետդումայի 351 պատգամավոր և ևս 27 ֆիզիկական և իրավաբանական անձ կենթարկվեն ԵՄ պատժամիջոցների:
«Մենք համաձայնության ենք եկել ԵՄ 27 անդամների միջև իմ առաջարկած պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ: Պատժամիջոցների այս փաթեթը շատ ցավոտ կլինի Ռուսաստանի համար: Այդ միջոցները կվերաբերեն Պետդումայի 351 պատգամավորի, ովքեր կողմ են քվեարկել նման որոշմանը: Այդ միջոցները նաև կազդեն ևս 27 անհատի և կազմակերպություն»,- ասել է նա։

«246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց
21222.11.2026, 19:24
«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
55819.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
54219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
226916.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
164715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
87014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
203613.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
88212.11.2026, 16:00