Ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են առաջին օրվա ընթրիքի հրավերից. «Հրապարակ»
![]() 613 Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ գրել էինք, որ Եվրանեսթի հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արթուր Ղազինյանը մերժել են իշխանությունների հրավերը՝ դրսից ժամանած պատվիրակների հետ երեկոյան ռեստորանում ընթրիքին մասնակցելու։ Քանի որ Հայաստան ժամանածների կազմում նաև ադրբեջանցի պատգամավորներ կան, ընդդիմադիրները չեն ցանկացել նրանց հետ սեղան նստել։ Պատվիրակությունը Հայաստանում է լինելու 2 օր։ Տեղեկացանք, որ առաջին օրվա ընթրիքը կայացել է «Պանդոկ Երևան Գետափին» ռեստորանում։ Հաջորդ օրը պետք է տեղի ունենար «Յասաման» ռեստորանում, սակայն երեկ տեղեկացանք, որ ռեստորանի ղեկավարությունը հրաժարվել է հաց տալ մի պատվիրակության, որի կազմում նաև ադրբեջանցիներ կան։ Բանից պարզվում է, սակայն, որ միայն ընդդիմադիր հայ պատգամավորները չեն, որ մերժել են ՀՀ իշխանությունների կողմից ընթրիքի հրավերը։ Մեզ ասացին՝ ադրբեջանցի պատգամավորներն էլ են հրաժարվել առաջին օրվա ընթրիքի հրավերից։ Այլ երկրների պատվիրակները նույնպես հրաժարվել են՝ տարբեր պատճառներով։ Թե որտեղ են նրանք սնվել՝ հայտնի չէ․ հավանաբար՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ էլ գիշերել են։ Ի դեպ, երեկ երեկոյան դեռևս հայտնի չէր, թե որտեղ են ընթրելու պատվիրակության անդամները նիստից հետո»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
