Կանադան, Ճապոնիան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ

Կանադայի, Ավստրալիայի, Ճապոնիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների առաջին փաթեթի մասին, հայտնում է CTV-ն։ «Մենք արգելում ենք կանադացիների ցանկացած ֆինանսական փոխգործակցություն ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ, մենք պատժամիջոցներ ենք սահմանում Պետդումայի այն պատգամավորների դեմ, ովքեր կողմ են քվեարկել ճանաչման մասին որոշմանը։ Մենք արգելում ենք կանադացիներին գործարքներ իրականացնել՝ կապված ռուսական պետպարտքի գնման հետ»,- հայտարարել է Թրյուդոն։
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ռուսաստանին կոչ է արել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Նրա խոսքով՝ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ճանաչումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է։ Նա հայտարարել է, որ պատժամիջոցները ներառում են Ճապոնիայում ռուսական պարտատոմսերի արգելք և որոշ անձանց ակտիվների սառեցում։
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը նույնպես խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին: «Նպատակաուղղված պատժամիջոցներ կկիրառվեն ութ ռուսաստանցիների նկատմամբ, որոնց կարգելվի մուտք գործել Ավստրալիա, ինչպես նաև՝ ավստրալական կառույցների և կազմակերպությունների հետ որևէ գործարք»,- ասել է նա:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
457Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
294Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
207Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
65326.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62024.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64023.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
188823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
71722.10.2026, 02:06