«Ի՞նչ ենք արել մենք, որ այս հռչակագիրը չստորագրվեր». Արսեն Ջուլֆալակյան
![]() 287 Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 13:30 Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղտնիք չէ, որ քպ-ն և հատկապես նրա ղեկավարը, առնվազն ոչ վստահելի են Ռուսաստանի համար: Այդ մասին արտահայտվել են տարբեր պաշտոնյաներ/էքսպերտներ հենց Ռուսաստանից... Իհարկե, մենք՝ հայերս (գոնե վերջին ընտրություններին մասնակցածների 53%-ը...), թքած ունենք ռազմավարական դաշնակցի կարծիքի վրա: Ինչպես և թքած ունենք ՀՀ 4 նախագահների, եկեղեցու, ԱԳՆ-ի, գիտական և մասնագիտական համայնքի, գեներալիտետի, բազմաթիվ հայտնի մարդկանց կարծիքի վրա... Հիմա այդ նույն ռազմավարական դաշնակիցը գերակտիվացել է գրեթե ողջ հետխորհրդային տարածքում և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում, այդ թվում՝ մեր թշնամու ուղղությամբ՝ նկատի ունենալով նաև մեր վերաբերմունքը և ՀՀ իշխանությունների խիստ կասկածելի քաղաքականությունը: Դրան ի պատասխան մենք մեզ չափազանց վատ ենք զգում, լքված, դավաճանված... Հարց. իսկ ի՞նչ ենք արել մենք, որ այս հռչակագիրը չստորագրվեր: Երբևէ մտածե՞լ ենք, որ լինելով դաշնակցային հարաբերությունների մեջ, բացի իրավունքներից, ունենք նաև պարտականություններ, և անհնար է նման վերաբերմունք դրսևորել գերտերության հանդեպ ու չարժանանալ որոշակի պատասխանատվության/հետևանքների: Մտածենք... Հ. Գ. Այդպես էլ չձևավորեցինք ստրատեգիական գործելաոճ և լավագույն դեպքում ձեռնարկած քայլերը զուտ ռեակցիոն են (հիմա այլևս դա էլ չկա)»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
