«Հայաստանում բնակվող քանի՞ քաղաքագետ է տպագրվում միջազգային լուրջ քաղաքագիտական ամսագրերում»․ Գևորգ Թամամյան
![]() 287 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 01:06 «5165» շարժման համահիմնադիր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտությունից հեռանալով մենք կորցնում ենք և ազատությունը, և՛ անկախությունը։ Պատահական չէ, որ Ղարաբաղ կոմիտեի անդամներից շատերը գիտնականներ էին, իսկ այդ ժամանակաշրջանում Հայաստանում գործում էին բազմաթիվ գիտահետազոտական ինստիտուտներ։ Իհարկե, չոր գիտական հաշվարկը միայնակ չի կարող գոյատևել, և առանց էմոցիայի, առանց հավատի, կյանքը կկորցնի իր գրավչությունը և իմաստը, սակայն եթե պետական կառավարումը չի հիմնվում փաստերի և հաշվարկների վրա, ասել է թե՝ ապացուցողական չէ, հասնում ենք այնտեղ, որտեղ հիմա ենք։ Մեր քաղաքական օդն ամբողջությամբ լցված է երազներով և բաժակաճառերով, իսկ եթե որևէ մեկը փորձում է բաժակաճառից այն կողմ անցնել, ասել է թե փաստերից խոսել, անխնա քարկոծվում է։ Պատկերացնենք, որ բժշկությունն էլ այդպես լիներ, և բժիշկներն էլ մի օր արթնանային ու սկսեին առաջնորդվել ոչ թե ապացույցներով ու գիտությամբ, այլ բարի ցանկություններով։ Մի նման հայտնի դեպք Աֆրիկայում էր, երբ երկրներից մեկի նախագահը հայտարարել էր, որ կարող է բուժել ՄԻԱՎ-ով հիվանդներին, սակայն հինգշաբթի և շաբաթ օրերին, և միայն նրանց, ովքեր կդադարացնեին բժիշկների կողմից նշանակված իրենց դեղերն ընդունելը։ Հիմա մենք էլ ենք ճիշտ նույն վիճակում։ Նորմալ հասարակություններում պարտությունը սթափեցնում է, իսկ մեր մոտ հակառակն է։ Մեզ դաս չեղավ այն ինչ կատարվեց մեզ հետ։ Մենք նորից գնում ենք նույն կործանիչ ճանապարհով, մի ճանապարհով, որտեղ իշխում է պոպուլիզմը, որտեղ չկան ո՛չ փաստեր, ո՛չ արժեքներ։ Չեմ կարողանում հիշել որևէ մի քաղաքագետի, որ բարձրաձայն ընդունի իր սխալ կանխատեսումները: Չէ որ քաղաքագիտության հիմքն էլ է գիտությունը։ Քաղաքագիտությունն էլ պետք է հիմնված լինի փաստերի անաչառ շարադրման և համապատասխան վերլուծությունների վրա։ Ինձ իրոք հետաքրքիր է, թե Հայաստանում բնակվող քանի քաղաքագետ է տպագրվում միջազգային լուրջ քաղաքա ԳԻՏԱԿԱՆ ամսագրերում, որտեղ տպագրվելու համար բարի ցանկություններն ու անհիմն վերլուծությունները բավարար չեն։ Գիտությանը բնորոշ նշանը հարցականն է։ Այսինքն՝ ցանկացած պնդում, ցանկացած մարդու կողմից արված՝ թեկուզ Նոբելյան մրցանակակրի, կարող է դրվել հարցականի տակ և քննարկվել, ինչն էլ նպաստում է առավել օպտիմալ և ճիշտ լուծումներ գտնելուն։ Հետևաբար, Հայաստանում ինչքան արմատավորվի գիտությունը, այնքան կշատանան հարց տվող մարդիկ, մարդկանց մոտ կգերակշռի քննադատական մտածողությունը, և հետզհետե պոպուլիզմը կդառնա ոչ մոդայիկ ու անարդյունավետ միջոց»: Աղբյուրը` Գևորգ Թամամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
