«Մի կարևոր ու ճիշտ բան ասաց». Հրանտ Տեր-Աբրահամյան
![]() 460 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 15:48 Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինի ելույթն էի լսում: Մի կարևոր ու ճիշտ բան ասաց: Լրիվ լուրջ եմ հիմա: «Հենց ուժը և պայքարի կարողությունն են անկախության և ինքնիշխանության հիմքում: Դրանք են այն անհրաժեշտ հիմքը, որի վրա միայն կարելի է ապահովաբար կառուցել սեփական ապագան»: Կոնտեքստը, որում սա ասում է Ռուսաստանի նախագահն, էս դեպքում էական չէ: Ես մեր կոնետքստում եմ ուզում սա տեղավորել: Ու հատկապես էն բոլորի համար, ովքեր համարում են, որ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունն անհնարին են, և միակ ելքը հանձնվելն է: Պուտինը ձեզ հետ համաձայն չէ: Նա ասում է, որ ապահով ապագա այդպես չես կառուցի: Ու չասեք՝ Պուտինը մեծ միջուկային տերության ղեկավար է: Ոչ՝ նրա ձևակերպումը մեծի ու փոքրի հետ կապ չունի, այլ ունիվերսալ է, ինչպես ունիվերսալ է, օրինակ, բարոյականությունը՝ մեծի ու փոքրի համար: Միջազային կոնտեքստում այն կռիվը, որ տանում է Պուտինը, հեչ էլ մեծի պայքար չէ, այլ ռուսական տեսակետից՝ ավելի թույլի պայքար է ավելի հզորների դեմ: Հուսամ՝ ճիշտ եք հասկանում ասածս: Ինձ համար բացարձակ էական չէ, թե Ռուսաստան-Արևմուտք պայքարում ով է ճիշտ ու սխալ, մանավանդ, որ միջազգային հարաբերություններում դա հարաբերական է, իսկ մարդկային առումով ես միշտ էլ իրենց ինքնության համար պայքարող ժողովուրդների ու անհատների կողմից եմ: Ես ուզում եմ ասած լինել, որ նույնիսկ Պուտինը, ձեզ սովորեցնում է՝ առանց անկախության, ինքնիշխանության ու պայքարի՝ չկա ապագա ու հեռանկար»: Աղբյուրը` Հրանտ Տեր-Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
