«Մեր պետության շահերից է բխում, որ ՌԴ-ն, որքան հնարավոր է, անվնաս դուրս գա կոնֆլիկտից». Կարպիս Փաշոյան
![]() 269 Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 00:24 Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իմ համոզմամբ՝ Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիներն ընդամենը պետք է մեկ տրամաբանական ակնկալիք ունենան՝ ռուս-ուկրաինական պատերազմի շուտափույթ դադարեցում, քանի որ երկարատև և հյուծիչ պատերազմն Արևելյան Եվրոպայում, կարող է էականորեն թուլացնել Մոսկվայի դիրքերը Հարավային Կովկասում։ Իսկ դա էլ կարող է հանգեցնել ՀՀ-ի և Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի, ինչպես նաև Արցախի հայաթափմանը։ Այսինքն՝ մեր պետության շահերից է բխում, որ ՌԴ-ն որքան հնարավոր է անվնաս և անցնցում դուրս գա կոնֆլիկտից՝ խուսափելով արևելաեվրոպական «Վիետնամի» հեռանկարից։ Ուկրաինայի մասով կարող եմ նշել հետևյալը․ չնայած՝ Հայաստան-Ռուսաստան դաշինքի ջատագով եմ, բայց, այնուամենայնիվ, չեմ կարող անտարբեր անցնել այդ պետության ողբերգական ճակատագրի կողքով։ Այն իսկապես լուրջ պոտենցիալով, հարուստ ռեսուրսներով երկիր էր, որն իր քաղաքական վերնախավի տասնամյակներ տևող տգիտության և սխալ քաղաքականության հետևանքով հայտնվեց երկու աշխարհների բախման կիզակետում։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը որդեգրել են Ուկրաինան կիսելու, երկու Ուկրաինաներ ստեղծելու մոտեցումը։ Փաստ, որը միայն ափսոսանք է առաջացնում և հատկապես այն առումով, որ վերջին 20 տարիներին կարելի էր ամեն ինչ անել այս դառը հեռանկարից խուսափելու համար»։ Աղբյուրը` Կարպիս Փաշոյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
