Խարկովն այժմ ՌԴ ԶՈՒ գլխավոր նպատակն է, հաջորդը Կիևն է. Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անդրեյ Զագորոդնյուկը հայտարարել է, որ Խարկովը ներկայումս ռուս զինվորականների գլխավոր թիրախն է։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
«Առաջխաղացումներ են տեղի ունենում. այժմ նրանք արդեն շատ մոտ են Խերսոն քաղաքին։ Իրավիճակն այնտեղ իսկապես ճգնաժամային է։ Նրանք նույնպես փորձում են շրջապատել Խարկովը։ Կարծես թե Խարկովն այս պահին գլխավոր թիրախն է»,- ասել է նա: Զագորոդնյուկի տվյալներով՝ ռուս զինվորականները փորձում են հասնել Կիև՝ օգտագործելով մեկ մարտական խումբ: «Խումբը շարժվում էր Բելառուսից, բայց մերոնք կանգնեցրին։ Այստեղով դեպի Կիև ճանապարհը բավականին անմխիթար է։ Տարօրինակ է, որ նման փոքր խումբ են ուղարկել նման ճանապարհով։ Ակնհայտորեն, սա այս պահին նրանց կողմից սխալ հաշվարկ էր։ Ռուսներն էլ կորուստներ ունեն, մենք էլ»,- ասել է նա:
Նախկին նախարարն ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը բավականին լուրջ ռազմական գործողություններ են իրականացնում։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ իրավիճակը ծայրահեղ լարված է.
«Այսօր առավոտյան առաջին ցնցումը հրթիռային հարձակումներն էին, հրթիռային հարվածներն ու անօդաչու սարքերի հարվածները: Մեր զինված ուժերի որոշ շենքեր ուղղակի ավերված են. Դրանք բոլորը ռազմական ենթակառուցվածքներ են։ Նրանք փորձում են ճեղքել սահմանը և իրենց ցամաքային ուժերով մտնել երկիր։ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են կանգնեցնել նրանց»,- ասել է նա։

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
5612:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
7611:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
15500:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
396Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
221Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
402Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
158Երեկ, 15:30