Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հայաստանի պուտինիստներին հիասթափություն է սպասվում»․ Արման Վարդանյան

«Հայաստանի պուտինիստներին հիասթափություն է սպասվում»․ Արման Վարդանյան
632
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 04:06

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Ի տարբերություն Հայաստանի, եթե Ուկրաինան մի շաբաթ դիմանա, կստանան և՛ ռազմական օգնություն, և՛ ֆինանսական և իրավական, միջազգային կառույցներից։
Ռուսաստանի համար պատերազմի ամեն օրը ունի շատ կլորիկ արժեք, եթե բլիցկրիկով չհաջողվի գրավել և ծնկի բերել Ուկրաինան, Ռուսաստանի, Պուտինյան իշխանության կյանքի հետաշվարկի կմիանա։
ՆԱՏՕ-ին հենց դա է պետք, նրանք կօգնեն, որ պատերազմը երկարի։
Ռուսաստանում արդեն ցույցեր են՝ Ոչ պատերազմի լոզունգներով, իսկ պատերազմը հրահրողը հայտնի է։
Ուկրաինայի օկուպացիան, եթե տեղ էլ ունեա, երկար չի տևի՝ Ուկրաինայի ժողովրդը ազատության օդը մինչև խորը թոքերը շնչած, չի ենթարկվի մարիոնետ դրածո կառավարչիներին։ Չի կարող Ստալինյան ռեժիմ գործել, ուղղակի չի կարող՝ ժամանակները այլ են։
Հայաստանի Պուտինիստներին հիասթափություն է սպասվում»։

Աղբյուրը`   Արման Վարդանյան