Ի՞նչ է քննարկվել Նիկոլ Փաշինյան-ՔՊ հանդիպման ընթացքում․ «Հրապարակ»
![]() 533 Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի ևՔՊ խմբակցության հանդիպումը: Նման ձեւաչափով սա այս տարվա առաջին հանդիպումն է: Եվ չնայած մոտ մեկ ամիս առաջ էին նախատեսում անել՝ Դիլիջանում, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր։ Փաշինյանը մեկ ժամ է մնացել, ապա խմբակցությունն առանց նրա քննարկել է առաջիկա նիստերի օրակարգը, նախագծերը և իրենց անելիքները: Փաշինյանի՝ ԱԺ գնալու գլխավոր նպատակը եղել է այն, որ պատգամավորներին անձամբ հորդորի, զգուշացնի՝ հնարավորինս զսպվածություն դրսևորել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված, ասել է՝ լավ կլինի, որ լռություն պահպանեք, հակառակ դեպքում՝ եղեք զգուշավոր և պահպանեք չեզոքություն, մինչև կհանգուցալուծվի իրավիճակը, որն ուղիղ ազդեցություն է ունենալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի վրա: Ինքն էլ զգուշավոր է եղել, և պատգամավորները չեն հասկացել՝ Փաշինյանի համար որն է ցանկալի ելքը: Խոսվել է նաև ՀՀ նախագահի ընտրության մասին, Փաշինյանը հորդորել է նորմալ անցկացնել գործընթացը: Վահանգն Հովակիմյանը փորձել է ճշտել՝ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություններ արվելո՞ւ են, թե՞ ոչ, Փաշինյանը չի հստակեցրել, ասել է՝ կմտածեն»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
