Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա». Էդուարդ Շարմազանով

«Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա». Էդուարդ Շարմազանով
762
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 10:30

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «ԵՄ-ն ու հավաքական Արևմուտքը մի օր չտեսանք «շուխուր» անեն, որ ԵՄ անդամ Կիպրոսի 38 տոկոսը 1974-ից Թուրքիայի կողմից օկուպացված է ու ծանր սանկցիաներ կիրառեն թուրքերի նկատմամբ։ Նույնը նաև Արցախի մեծ մասն օկուպացրած ադրբեջանցիների նկատմամբ սանկցիաներ չեն կիրառում։ Մի օր չեղավ հայերի ու հույների համար «քաղաքակիրթ» աշխարհը կռիվ տա։ Կրկնակի ստանդարտներ»։