«Եթե ՀՀ իշխանություններն «արտակարգ քայլեր» չձեռնարկեն, մեր տնտեսությունը «ցնցոտիներից» դուրս չի գա». Կարեն Ադոնց
![]() 483 Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 17:24 Տնտեսագետ Կարեն Ադոնցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Հայաստանի իշխանությունները հիմա չձեռնարկեն «արտակարգ քայլեր», մեր տնտեսությունը «ցնցոտիներից» հավերժ դուրս չի գա... (Կարծում եմ՝ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկվելու, բայց ասեմ՝ իմանանք) Ստիպված ենք հաշվի նստել նոր իրողությունների հետ՝ անկախ «զբաղեցրած դիրքից», «կարողությունից», «նախասիրություններից» և «ցանկություններից»։ Վիճակը հետևյալն է. աշխարհում կան մոտ 100 արտադրական ոլորտներ, մենք կիսակայացած ունենք՝ 2-3-ը։ Աշխարհում կան մոտ 100-ից ավելի ազգային շուկաներ, մենք կիսաներկա ենք՝ 2-3-ում (դրանք էլ արդեն «հարվածի» տակ են)։ Եթե մեր տարեկան «աճերի» առնվազն 20%-ը նոր արտադրական «ոլորտ» կամ նոր «շուկաներ» չեն ներառում՝ դա «զարգացում» չի, դա «փուչիկ» է։ Կլինի աճը երկնիշ թե եռանիշ, որևէ նշանակություն չունի, արտաքին փոքր «խայթերից»՝ արագ «կակղելու» ու «թարշամելու» է տնտեսությունը։ Մինչ օրըս՝ «փուչիկ ենք խաղում» ու ոչ մի կերպ չի հաջողվում բան բացատրել։ Շուկաները «երկրի մեծություն» չեն հասկանում, նրանք ճանաչում են՝ «մրցունակ ապրանք»։ Մեզ արդեն՝ «զգույշ», «աչալուրջ», «խոհեմ» պահվածքները չեն օգնելու։ Քայլերը պետք է լինեն՝ «արագ», «վճռական», «համակարգված» և «նպատակային»։ Անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական զարգացումներն ինչ ընթացք կստանան, մեր պրոբլեմները խորանալու են։ Ստեղծված իրավիճակում՝ առավել մեծ արագությամբ։ Նորից չսկսեմ «պատմել», թե ինչ է պետք անել, ոնց է պետք անել և այլն. դա «չի աշխատում»։ «Գործն» արագ անելն ավելի հեշտ կլիներ, քան տարիներով «խոսել» դրա մասին ու բան բացատրել։ Եթե ուշադիր լինեիք, կտեսնեիք, որ ամեն ինչ, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում այսօր՝ կանխատեսվել է, զգուշացվել է, խոսվել է դրա մասին՝ մանրամասնորեն։ Փոխեք ձեր «բնավորությունը», ժողովո՛ւրդ, որ հնարավոր լինի իրավիճակ շտկել։ Հ. Գ. Այս կարգի հարցեր լուծելուց ո՛չ «միտքը», ո՛չ «ձայնը», ո՛չ «ձեռքերը» չպետք է դողան։ Այո՛, պատասխանատվության բեռը ծանր է և գնալով ծանրանալու է՝ սխալվելու ու վախենալու տեղ չկա։ Մի բան հաշվի առեք՝ չեմ «խոսում», որ հետո «քննարկեմ», «մշակեմ» և «հասկանամ», թե ինչ է պետք «անել»։ Ես «խոսում» եմ, երբ բոլոր «փուլերն» անցած են։ «Կոնցեպտուալ» հարց որևէ մեկի հետ քննարկելու մտադրություն չունեմ, միայն՝ «աշխատանքային»։ Ստեղծված իրավիճակում լավատես ձևանալը՝ միամտություն է»։ Աղբյուրը` Կարեն Ադոնց |

«Կարո՞ղ է տնտեսությունը զարգանալ, եթե աճում է ոչ թե ստեղծված արժեքի, այլ պարտքի հաշվին»․ Դավիթ Անանյան
54512.03.2026, 03:06
Ադրբեջանը ցանկանում է ավելացնել գազի մատակարարումը ԵՄ
149911.03.2026, 20:31
«Թալանի վերադարձ լինելու է, այդ թվում՝ Փաշինյանի իշխանության օրոք կատարվող թալանի»․ Մեսրոպ Առաքելյան
64311.03.2026, 16:24
«Այս մասին խոսում է մի սոված ոհմակ, որի օրոք 8 000 000 000+ դոլարով ավելացել է երկրի արտաքին պարտքը»․ Արմեն Աշոտյան
64711.03.2026, 14:36
«Բայց մոռանում են ասեն, որ 2018-2025-ին պետական պարտքն աճել է 7 միլիարդ դոլարով»․ Արմեն Եղիազարյան
41811.03.2026, 13:12
2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգևավճար է բաժանվել. «Հրապարակ»
45511.03.2026, 09:12
«Իրադարձությունների զարգացումները կարող են բերել ՀՀ եկող պարենային ուղիների խափանման կամ թանկացման». Հայկ Խանումյան
76810.03.2026, 02:06
Իրանը շարունակում է նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցով. #Bloomberg
203010.03.2026, 00:25
