«Պատճառներ, որոնց հետևանքով Պուտինը համարձակվեց դիմել արկածախնդրության». Արթուր Սաքունց
![]() 598 Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 14:54 Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Պատճառներ, որոնց հետևանքով Պուտինը համարձակվեց դիմել նման արկածախնդրությանը Տարիներ շարունակ իր հանցավոր գործողությունների համար անպատժելի մնալու պատճառով։ Որից երես առան նաև այլ մանր մունր բռանեպատական ռեժիմները՝ Իլհամ Ալիև, Էրդողան, Նազարբաև, Ուգո Չավես և իր ժառանգորդ Նիկոլաս Մադուրո, և այլն։ Այն բոլոր պատժամիջոցները, սահմանափակումները, որոնք հիմա է Արևմուտքը կիրառում պուտինյան ռեժիմի դեմ, եթե կիրառվեր առնվազն 2008թ. օգոստոսին, երբ հարձակվեց Վրաստանի վրա կամ առնվազն 2002-ից, երբ Չեչնիայում հաստատեց տեղական բռնապետությունը, երբ սպանեց Նեմցովին, երբ քիմիական զենք կիրառեց Լիտվինենկոյին սպանելու համար, երբ համակարգային կոռուպցիան տարածեց հենց նույն ժողովրդավարական պետություններում, երբ թույլ տվեց պուտինյան օլիգարխներին իրենց հանցավոր, կոռուպցիոն գումարները ներդնել, պահել Արևմտյան ժողովրդավարական պետությունների բանկերում, երբ շարունակաբար ու անպատիժ սկսեց խախտել մարդու իրավունքները, ազատազրկում էր լրագրողներին, ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին, երբ, ըստ էության, հրապարակավ մերժեց մարդու բոլոր իրավունքները, ապա հաստատ նման արկածախնդրության չէր գնա հիմա։ Եթե ժամանակին կիրառվեին այս պատժամիջոցները, ապա չէր կարողանա ունենալ նման լպիրշություն, ռեսուրսներ կուտակել նման ագրեսիայի համար։ Իհարկե, էլի լավ է հիմա կիրառեց պատժամիջոցները, բայց դրանք արդեն կիրառվում են հազարավոր մարդկային զոհերի պայմաններում, երբ, ինչպես ասում են, դանակը ոսկորին հասավ։ Բայց նման շատ դանակներ ու շատ ոսկորների վաղուց էր հասել ամենուր, որտեղ Պուտինը ներկա է գտնվել ու գտնվում։ Այս ամենը դեռևս քննարկելու ժամանակ կլինի հաստատ ու պետք է քննարկել։ Բայց հիմա դրա պահը չէ, հիմա պետք է կանգնեցնել այդ խելացնորին՝ համաշխարհային աղետ մարդկության գլխին չբերելու համար։ Մասշտաբներն այս աղետի անպատկերացնելի են ու անկանխատեսելի։ Слава Украине»: Աղբյուրը` Արթուր Սաքունց |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
