Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Տպավորություն է, որ այդ խնդիրն արագ լուծելու կարիք կա»․ դատախազը՝ դատավորին

«Տպավորություն է, որ այդ խնդիրն արագ լուծելու կարիք կա»․ դատախազը՝ դատավորին
193
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 15:24

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին, Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց դատարանին թույլ տալ Գևորգյանին մասնակցել ԵԽԽՎ նիստին։
Քանի որ Արմեն Գևորգյանը նիստին ներկա չէր, առանց նրա ներկայության հնարավոր չեղավ քննարկել միջնորդությունը։ Ուստի դատավոր Աննա Դանիբեկյանն ընդմիջում հայտարարեց, մինչև Գևորգյանը ներկայացավ դատարան։ Միջնորդության քննարկումից հետո դատավորը դատախազներին հարցրեց, թե ինչ դիրքորոշում ունեն նրանք։
«Այսօրվա դատական նիստին դուք խորհրդակացական սենյակից հետ եք վերադարձել մեր համոզմամբ ձեր կողմից քննարկվող միջնորդության հետ չառնչվող ինչ-որ հարց քննարկելու համար»,- դատավորին ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
«Նույնիսկ քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտմամբ ամբաստանյալի բացակայությամբ միջնորդության նախնական քննարկում է եղել, և էդ քննարկումը թույլ եք տվել։ Պարոն Պետրոսյանի արձանագրումից հետո, որ դատական նիստ չի կարող տեղի ունենալ և քննարկվել, դուք ընդմիջել եք դատական նիստը, ըստ էության, հարմարեցրել, որ ամբաստանյալ Արմեն Գևորգյանն իր աշխատանքային ընդմիջումն օգտագործի, ներկայանա և քննարկվի նրա հաջորդ դատական նիստերի մասնակցության հետ կապված հարցեր։ Տպավորություն է, որ այդ խնդիրը արագ լուծելու կարիք կա։ Մեզ համար սա անհասկանալի չէ, դատարանն ինքը կարող է որոշել»,- ասաց դատախազը։
Դատավորի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը, վերջինը նշեց, որ միանում է Բաղդասարյանի դիրքորոշմանը։