«Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու». Արմեն Աշոտյան
![]() 606 Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 16:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը. «Կարճ՝ Հայաստանի համար առկա գլոբալ հակամարտության քաղաքական հետևանքների մասին: Ակնհայտ է, որ Արևմուտք-Ռուսաստան լարվածությունից մենք չենք շահելու. 1. Կտրուկ փոքրանալու է Հայաստանի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը: 2. Արցախի հողի վրա ռուսական զորքն է տալիս Արցախին անվտանգային երաշխիքներ: Պետք է նաև ընդունենք, որ այսօր հայոց բանակը ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի անվտանգության երաշխիքը չի: Ուստի ռուսաստանյան անվտանգային երաշխիքները տարածվում են նաև Հայաստանի վրա: 3. Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանի դիրքերը թուլացան, ապա Հարավային Կովկասում ոմանք կարող են մտածել, որ առաջացել է ճիշտ ժամանակ՝ Ռուսաստանի դեմ երկրորդ՝ Կովկասյան ճակատ բացելու: Դա անելու է կա՛մ Էրդողանը, կա՛մ Ալիևը: 4. Աշխարհաքաղաքական այս բախման մեջ Մինսկի խմբի համանախագահները, որոնցից երկուսն Արևմուտք են, իսկ մյուսը՝ Ռուսաստանն է, նախկինում Արցախյան խնդրի շուրջ ունեին տեսանելի կոնսենսուս: Արդյո՞ք դա պահպանվելու է Ուկրաինայի հետևանքով առաջացած լարվածության ֆոնին»: Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
