Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ռուբլին շարունակում է անկում ապրել

Ռուբլին շարունակում է անկում ապրել
356
Երեքշաբթի, 01 մարտի, 2022 թ., 18:06

Մոսկվայի բորսայում արժույթի առուվաճառքի ընթացքում վերջին մեկ օրվա ընթացքում ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ թուլացել է ավելի քան 5%-ով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ֆոնդային բորսայի տվյալներով՝ երեքշաբթի՝ մարտի 1-ի երեկոյան, դոլարի փոխարժեքը բորսայում աճել է 5,1 տոկոսով՝ հասնելով 100,27 ռուբլու։ Եվրոյի փոխարժեքը եղել է 111,45 ռուբլու մակարդակում (+5,14%)։

Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկը որոշել էր մարտի 1-ից չվերսկսել բաժնետոմսերի առևտուրը Մոսկվայի բորսայում, մարտի 2-ին առևտրի մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։

Հայաստանյան բանկերում նախորդ օրվա համեմատ ռուբլու գինը փորձում է կայունանալ։ Ռուբլու առքի միջին գինը 4.12 դրամ է, վաճառքինը՝ 6.01։