«Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը». Էդուարդ Շարմազանով
![]() 254 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 16:42 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համառոտ պատմությունը։ Այս հակամարտությունը նոր չէ։ Այն ունի դարերի պատմություն։ Ավելին, այն ունի քաղաքակրթական բաղադրիչ ևս։ Հակամարտության տարբեր փուլեր են եղել։ Հակամարտության առաջին փուլը դեռևս Ալեքսանդր Նևսկու կառավարման ժամանակաշրջանում էր, երբ նա նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թվականի հուլիսի 15-ին հարձակվեց շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախեց ու փախուստի մատնեց նրանց։ Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։ Իսկ արդեն 1242 թվականի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ նույն Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական զորքերին։ Հակամարտության հաջորդ փուլը 17-րդ դարի սկզբին էր, երբ 1610-1612թթ. լեհ-լիտվական միացյալ զորքերը Ստանիսլավ Ժոլկևսկու գլխավորությամբ օկուպացրել էին Մոսկվան։ Ռոմանովների արքայական դինաստիայի հաստատումից (1613թ.) հետո Ռուսաստանն աստիճանաբար ամրապնդում է իր դիրքերը եվրոպական աշխարհամասում։ 1654թ. Պերեյասլավսկի պայմանագրի համաձայն Ռուսիայի հնագույն մայրաքաղաք Կիևն ու շրջակա մեծաքանակ շրջանները մտնում են Ռուսաստանի կազմի մեջ։ Պատմագրության մեջ այդ ակտը հատնի է Ուկրաինայի վերամիավորումը Ռուսաստանի հետ անվամբ։ Վերամիավորումից հետո տարածաշրջանում կտրուկ թուլանում են Լեհաստանի կամ Ռեչ Պոսպոլիտայի դիրքերը, որի արդյունքում այն 18-րդ դարում երեք անգամ բաժանվում է Ավստրիայի, Ռուսաստանի և Պրուսիայի միջև, իսկ 1795թ. դադարում է գոյություն ունենալ։ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հաջորդ կարևոր փուլը 1812-ի Նապոլեոնի արշավանքն էր Ռուսաատան։ Արշավանքը խայտառակ ելք ունեցավ Բոնապարտի համար, որի արդյունքում 1814-ի մարտի 31-ին ռուսական բանակը կայսր Ալեքսանդր Պավլովիչի գլխավորությամբ մտավ Փարիզ։ Մեկ տարի անց, Լեհաստանի 4-րդ բաժանման արդյունքում, Վարշավան ու շրջակա լեհական տարածքները մտան Ռուսական կայսրության կազմի մեջ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Արևմուտքն ստիպված դաշինք կնքեց ԽՍՀՄ-ի հետ ընդդեմ հիտլերյան Գերմանիայի։ Բայց նույնիսկ այդ պայմաններում կողմերի միջև հակամարտությունն ակնհայտ էր, որը հստակ տեսանելի էր Թեհրանի (1943) և Յալթայի (1945) կոնֆերանսներում։ 1944-1945թթ. Խորհրդային զինվորը մտավ Վարշավա, Բուդապեշտ, Բուխարեստ, Վիեննա, Բեռլին՝ ազատագրելով ողջ Եվրոպան ֆաշիզմից։ Սակայն հավաքական Արևմուտքը չէր կարող երկար հանդուրժել ԽՍՀՄ լիդերությունը։ 1946-ի մարտի 5-ին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլն ԱՄՆ-ի Ֆուլթոն քաղաքում հանդես եկավ ելույթով, որը սկիզբ դրեց սառը պատերազմին Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև։ 1949-ին ատեղծվում է ՆԱՏՕ-ն։ ԽՍՀՄ ղեկավարությունը չէր ցանկանում սրել Արևմուտքի հետ հարաբերությունները։ Այդ պատճառով 1954-ի մարտի 31-ին ԽՍՀՄ ԱԳՆ-ն դիմում է պաշտոնապես ՆԱՏՕ-ին անդամության խնդրանքով, սակայն մերժում է ստանում։ 1950-1960-ական թթ. կողմերը շատ մոտ էին ռազմական բախման, բայց թե՛ Բեռլինի, և թե՛ Կարիբյան ճգնաժամը հնարավոր եղավ լուծել դիվանագիտական ճանապարհով։ 1991-ի ԽՍՀՄ փլուզումից հետո մի քանի անգամ կողմերը մոտ էին համաձայնության։ Բայց Արևմուտքը համաձայնության գալու փոխարեն ՆԱՏՕ-ն ընդլայնում էր՝ ի հաշիվ Ռուսաստանի կենսական շահերի։ 2001-ի սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչությունից հետո աշխարհը կարիք ուներ միացյալ անվտանգային համակարգի, սակայն կողմերը բավարարվեցին ընդամենը Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհուրդ ձևավորելով 2002-ին։ Կողմերի միջև լարվածությունն ավելացավ նախկին ԽՍՀՄ տարածքում «գունավոր հեղափոխությունների» իրականացումից հետո, որտեղ Ուկրաինան ուներ առանցքային նշանակություն։ Արևմուտքի համար Ուկրաինան Ռուսաստանից կտրելը նպատակ էր, որն անդամալույծ կդարձներ վերջինիս, իսկ Ռուսաատանի համար Ուկրաինան ռուսական աշխարհի կամ արևելաքրիստոնեական քաղաքակրթության անբաժան մասն է»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
