«Հայաստանն սպառվում է». Ռուբեն Հակոբյան
![]() 263 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 14:12 Նախկին պատգամավոր, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանն սպառվում է... Վերջերս մի առիթով ցիտել էի պլատոնաչերչիլյան հայտնի աքսիոմը, որ ամեն ազգ, հասարակություն, ժողովուրդ արժանի է իր իշխանությանը... Եվ իմ ուսանողական ընկերներից մի դոկտոր, պրոֆեսոր ինձանից հաշիվ էր պահանջում՝ ինչպե՞ս թե ինքը... Հա՛, դոկտորս, նույնիսկ Աղվան Վարդանյան տեսակը, ով այն եզակիներից էր, որ համարձակվեց իր վրա վերցնել այդ օրերի հոգեխանգարվածների թույնն ու հայհոյանքը և հրապարակավ մերժել իշխանությունը զավթող չարիքին, այո՛, գիտնականս, մեր ազգի հավաքական ստորագրությունն արժանի է այսօրվա իշխանությանը... Եվ՝ այո՛, Հայաստանն ամեն Աստծո օր սպառվում է, որովհետև՝ - Արցախը գլխատող մերօրյա պետրոս գետադարձը, մեր հավաքական ստոագրությամբ, մնալով իշխանության, շարունակում է գլխատել՝ արդեն մեր ազգի արժանապատվությունը... - որովհետև բունկերը проходной двор-ի վերածած ու գեներալներին սերժանտացրած ընտանեկան կապալը շարունակում է իշխել ու ծիծաղել իր զոհերի վրա... - որովհետև քաղաքական ակվարիումում պորտապար պարող, օրվա քաղաքական կուրսով ժամանակին փողատերերի մոտ իշխանությունների նվերների առաքիչ ձևակերպվածն այսօր դարձել է ՀՀ և ԱԺ նախգահների համատեղիչը... - որովհետև քուչի խուլիգանի բառամթերքով ու կեցվածքով փոխկապավիզ մի երկոտանի այսօր ԱԺ-ում կերպավորում է մեր մշակույթն ու գիտությունը... - որովհետև նախկինում բանակում թալանը խորհրդանշող կիսատառաճանաչ մի «գեներալ» այսօր ԱԺ-ում վայրահաչում է նախկինների վրա՝ նախկինում զինվորի սպիտակեղենը գողանալու և վատորակ սնունդ մատակարարելու համար... - որովհետև ժամկետանց քծնողների ուսապարկային մի համույթ, օրը ցերեկով մեր աչքերին նայելով, կողմ է քվեարկում թուրք-ադրբեջանական ծննդատան արդյունք Շուշիի (շուշայի) հռչակագրին... - որովհետև... (կարող եք ինքներդ շարունակել): Այո՛, դոկտոր-պրոֆեսորս, մեր հավաքական կերպարն արժանի է այսօրվա իշխանությանը, որովհետև հլու-հնազանդ, հետևելով սահմանադրական նորմերին, սպառում ենք մեր Հայաստան պետությունն ու պետականությունը... ... Իմ ու քո երեխաների Հայրենիքը...»: Աղբյուրը` Ռուբեն Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
