Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Կողմ» քվեարկելու դեպքում հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել»․ Սաքունց

««Կողմ» քվեարկելու դեպքում հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել»․ Սաքունց
551
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 00:24

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի գրառումը․ «Հայաստանը ձեռնպահ քվեարկեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի դեմ ՌԴ-ի ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկության ժամանակ։
Իհարկե շատ ռիսկային է, երբ ունես հանձին Պուտինի՝ անհավասարակշիռ, անկանխատեսելի ու վտանգավոր «դաշնակից», բայց մյուս կողմից դատապարտող բանաձևին «կողմ» քվեարկելու դեպքում անմիջական հետևանքներն առավել քան կարող էին անկանխատեսելի լինել․․․․
Այս թոհուբոհն անցնի, առանց կորուստների դուրս գանք, հետո ամեն ինչ կասվի․․․
Շվեյցարիան մնաց չեզոք 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չդարձավ մասնակից․․․․
Իրականություն, հնարավորություն, ցանկություն, արժանապատվություն, երանի որպես պետություն այս բոլորն իրար համապատասխանեցնելու վիճակում լինենք։
Կունենանք․․․»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց