Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Հայաստանը Եվրոպայից հեռացնողները մեր երկիրը փակուղի մղեցին»․ Նարինե Մկրտչյան

«Հայաստանը Եվրոպայից հեռացնողները մեր երկիրը փակուղի մղեցին»․ Նարինե Մկրտչյան
547
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 03:06

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի գրառումը․ «Վրաստանը նախատեսում է հինգշաբթի օրը հայտ ներկայացնել Եվրոմիությանն անդամակցելու համար:
Եթե 2013թ. նոյեմբերին Վիլնյուսում Սերժ Սարգսյանը չհրաժարվեր ԵՄ Ասոցացման համաձայնագրից, ապա Հայաստանը նույն ճանապարհով կընթանար:
Հիմա կարող եմ շրջվել նաև Թուրքիայի հետ բանակցություններ վարող Ռուբեն Ռուբինյանի կողմը և 2018թ. աշնանը ՔՊ-ական իմ հավատաքննության այս հատվածը հիշեցնել.
«ՀՀ փոխարտգործնախարարի պաշտոնակատար, 28-ամյա Ռուբեն Ռուբինյանը հարցրեց.-«Դուք ձեզ եվրոպամետ համարո՞ւմ եք»: «Ես ուզում եմ, որ Հայաստանն ընթանա եվրոպական քաղաքական համակարգի, քաղաքակրթության և արժեհամակարգի ճանապարհով, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, ի վերջո, անդամակցի ԵՄ-ին: Եթե դա եվրոպամետություն է, ապա, այո, ես եվրոպամետ եմ»,- պատասխանեցի: «Եվ Դուք պատրաստվում եք բարձրաձա՞յն ասել, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրոմիությանը»,- սարսափած նետեց Ռուբինյանը»:
Հիմա ոչ միայն բարձրաձայն, այլև զայրութով և ափսոսանքով եմ ասում, որ Հայաստանը Եվրոպայից հեռացնողները մեր երկիրը փակուղի մղեցին: Սիրտս կծկվում է Հայաստանի այս անհուսությունից:
Քաղաքական կարճատեսությունը երբեք ճակատամարտեր չի շահում:
Օ՜, հայ ժողովուրդ, ինչու՞ ես միշտ սխալ գնացք նստում: Ինչու՞ ես անվերջ ուշանում պատմության գնացքից»:

Աղբյուրը`   Նարինե Մկրտչյան