Կիրակի, 15 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու»․ Մհեր Գրիգորյան

«Անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու»․ Մհեր Գրիգորյան
303
Հինգշաբթի, 03 մարտի, 2022 թ., 11:54

«Մարտի 1-ի կայացված որոշման համաձայն, որը վերաբերում է սակագներին, շուրջ հարյուր հազար ընտանիք սակագնային որևէ փոփոխություն չի ունենալու՝ թե՛ ջրի, թե՛ գազի, թե՛ հոսանքի մասով՝ անկախ էներգակիրների գնի ռեկորդային աճից, արտարժույթի ու այլ հանգամանքներից»,- այսօր՝ Կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այսինքն՝ կարող ենք ասել, որ 2022 թվականին անապահով խավը սակագնային որևէ փոփոխություն չի զգալու, իսկ սահմանամերձերի մասով կա զեղչային բյուջետավորված միջոցառում»,- նշեց նա։