Նոր Նորքի ղեկավարը կազատվի աշխատանից, նրան փոխարինող թեկնածուներից մեկը Հովիկ Աղազարյանի որդին է․ «Ժողովուրդ»
![]() 255 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 10:10 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ և հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ : Կփոխվի նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը: Այս պաշտոնի համար երկու անուն է շրջանառվում. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, և Նոր Նորք բնակիչ Գուրգեն Պողոսյանը, որը նախկինում սատարել է ՀՀԿ-ին, վերջին ընտրություններում աշխատել է ՔՊ-ի համար»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
