Ո՞ւմ վրա կանգ կառնի ընդդիմության ընտրությունը. արդեն անուններ կան. «Հրապարակ»
![]() 318 Շաբաթ, 05 մարտի, 2022 թ., 10:36 «Երևանի քաղաքապետի ընտրություններին թեպետ մեկուկես տարի դեռ կա՝ դրանք, ըստ ամենայնի, կանցկացվեն 2023 թ․ սեպտեմբերին, սակայն քաղաքական դաշտում արդեն սկսել են ակտիվ պատրաստվել։ Առնվազն 3 ֆավորիտային թեկնածուներ կան այս պահի դրությամբ։ Բնականաբար, իշխող թիմը հանդես կգա սեփական թեկնածուով, որը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։ Վերջին կես տարվա ընթացքում Ավինյանն արդեն ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, ինտենսիվ հանդիպումներ ունենում, այսպես կոչված՝ ձայն բերող շրջանակների հետ, հատկապես՝ նախկինների, ասում են՝ անգամ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին է փորձել ներգրավել իր ընտրության պոտենցիալ գործընթացին: Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի թեկնածուն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի երկրորդ նախագահի կրտսեր որդին՝ Լևոնը, որն առաջին քայլերն արդեն արել է քաղաքական արենայում: Նա նաև «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակի 50-րդ համարն էր: Առաջադրվելու մտադրություն ունի նաև նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն հնարավոր է, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ու ՀՀԿ-ն հանդես գան «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմքով, եթե վերջինս առաջադրվի»։ Մանրամասները թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
