«Ադրբեջանցիների համար ամենակարևորը՝ թույլ չտալ կազմակերպել գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը». Նարինե Դիլբարյան
![]() 646 Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 22:06 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Արցախում ադրբեջանցիները ռազմական սադրանքներին համընթաց հոգեբանական ահաբեկչություն են շարունակում ծավալել, Ասքերանի շրջանից արդեն անցում են կատարել Մարտունի, Խրամորթից հետո Նորշենում են փորձել կրակահերթերով և գյուղը լքելու բարձրախոսային կոչերով ահաբեկել մեր հայրենակիցներին, ամենակարևորը՝ թույլ չտալ կազմակերպել գարնանային գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը: Հայաստանյան պատկան կառույցների հակաքայլերը անհամակարգ և աննշմար են: Ռուս-ուկրաինական պատերազմի համապատկերում որքան էլ բարդ թվա Մինսկի խմբի եռանախագահների համատեղ գործունեության հնարավորությունը, չի կարելի լռել և հապաղել: Պատերազմը 21-րդ դարում բազմաբևեռ է՝ տեղեկատվական, քարոզչական, մշակութային, տնտեսական ու հոգեբանական: Պիտի պատրաստ լինենք՝ Ադրբեջանում հայ ռազմագերիների երկարատև ժամկետներով ապօրինի դատապարտման, Արցախի խաղաղ բնակչության պարբերական ահաբեկչության, Արցախի բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության բարբարոսական վերացման դեմ ամենօրյա հետևողական բարձրաձայնում և պայքար է պետք բոլոր միջազգային ատյաններում՝ անկախ ամեն ինչից՝ Հայաստանում և սփյուռքում»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
