Պուտինը Մակրոնին հայտնել է, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը
![]() 571 Կիրակի, 06 մարտի, 2022 թ., 18:18 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը և պատրաստակամություն հայտնել շարունակել երկխոսությունը, եթե կատարվեն ռուսական պահանջները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի պատվիրակության և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունների իրավիճակի մասին։ Պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը՝ ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել են Կրեմլում, «գլխավորն այն է, որ ուկրաինական կողմը պետք է լրջորեն մոտենա պայմանավորվածությունների ձեռքբերմանը, որոնց իրականացումը կարևոր է ռազմական գործողությունների դադարեցման համար»։ Պուտինը նաև մատնանշել է Մակրոնին, որ Կիևը չի կատարել մարդասիրական միջանցքների վերաբերյալ պայմանավորվածությունները։ «Քննարկվել է բախումների շրջաններից խաղաղ բնակչության տարհանման հարցը։ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Կիևը դեռ չի կատարում նման սուր հումանիտար հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։ Մասնավորապես նշվում է, որ չնայած մարտի 5-ին ռուսական կողմի հայտարարած «լռության ռեժիմին»՝ Մարիուպոլից և Վոլնովախայից խաղաղ քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների դուրս գալու համար, ուկրաինացի ազգայնականները թույլ չեն տվել տարհանել մարդկանց այս քաղաքներից և դադարեցնել ռազմական գործողությունները միայն իրենց դիրքերում ուժեր և միջոցներ հավաքելու համար: Պուտինը նաև ասել է, որ Զապորոժյեի ատոմակայանում տեղի ունեցած միջադեպն ուկրաինական արմատականների ցինիկ քարոզչական արշավի տարր է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Մակրոնին հրավիրել է ակտիվորեն աշխատել Կիևի իշխանությունների հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան գործելու համար։ Պուտինը նաև ասել է Մակրոնին, որ դեմ չէ ՄԱԳԱՏԷ-ՌԴ-Ուկրաինա ձևաչափով հանդիպմանը, բայց՝ ոչ Չեռնոբիլում, այլ երրորդ երկրում կամ էլ՝ տեսակոնֆերանսի միջոցով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
