«Ռուսաստանի տապալումը նվազեցնելու է հայ-թուրքական հարաբերության կարգավորման մոտիվացիան». Հակոբ Բադալյան
![]() 549 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 13:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ուկրաինայում Ռուսաստանի տապալումը կամ էական ձախողումը Թուրքիայի մոտ եթե ոչ ամբողջությամբ, ապա թերևս էապես նվազեցնելու է հայ-թուրքական հարաբերության կարգավորման ուղղությամբ աշխատանքի մոտիվացիան, կամ զգալիորեն կոշտացնելու է Անկարայի դիրքորոշումները և պայմանները: Ուկրաինայում Պուտինի լիարժեք հաղթանակը հայ-թուրքական գործընթացի հանդեպ թերևս առաջացնելու է Ռուսաստանի վերաբերմունքի կոշտացման ռիսկ: Մեզ համար առավել նպաստավոր կարող է լինել կոպիտ, պայմանական ասած, «միջին» իրավիճակը, որը, իհարկե, ենթադրում է մի շարք ռազմական ու քաղաքական գործոնների հանրագումար: Դա թույլ կտա Մոսկվային պահպանել կենսունակություն, այդ թվում՝ Կովկասում և պահպանել ուժերի հարաբերակցության ռեգիոնալ ներկայիս բալանսը: Այն, իհարկե, մեր օգտին չէ, բայց կարծիքս այն է, որ միջնաժամկետ հեռանկարում մեր օգտին չի լինելու դրա էական «շեղումը»՝ հօգուտ Ռուսաստանի կամ հօգուտ Թուրքիայի»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
