«Բաքուն նոր սադրանքների նախապատրաստություն է տեսնում». Տաթևիկ Հայրապետյան
![]() 315 Երկուշաբթի, 07 մարտի, 2022 թ., 17:48 ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրել է. «Չավուշօղլուի այս չարաբաստիկ այցից մեկ օր անց՝ այսօր, Ադրբեջանը գնում է նոր լարվածության Հայաստանի հետ սահմանին, ըստ ՊՆ պաշտոնական տեղեկատվության՝ ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանն արդեն մոտ մեկ ամիս է շարունակաբար կեղծ տեղեկատվություն է հաղորդում, թե իբրև հայկական կողմերը հրադադարի ռեժիմ են խախտում, դրան հաջորդում է ժխտում մեր կողմից: Այդ փաստը ցույց էր տալիս, որ Բաքուն նոր սադրանքների նախապատրաստություն է տեսնում, ընդամենը կարիք ուներ Անկարայի հավանության, որն էլ ստացավ: Իսկ այդ ընթացքում մեր ԱԳՆ-ն հայտարարում է, որ Չավուշօղլուի կողմից ասված «Զանգեզուրի միջանցքն» իր համար անհասկանալի խոսույթ է, իսկ խաղաղության պայմանագիրն էլ՝ առաջնահերթություն: Ինձ համար էլ անհասկանալի է, թե ինչու չեք ուզում հասկանալ ադրբեջանա-թուրքական պարզ ու հստակ օրակարգը, ինչու անբովանդակ ու անատամ տեքստերի փոխարեն աշխատանք չի տարվում, օրինակ՝ կարելի էր զանգել իրանական կողմին և ևս մեկ անգամ վերահաստատել մեր բարեկամ գործընկերոջ մոտեցումն սահմանների փոփոխության անթույլատրելիության հարցում, ինչը բազմիցս հրապարակվել է: Կամ, նշել, որ ձգտում եք խաղաղության, ինչպես և նախկինում, բայց ադրբեջանական սադրիչ պահվածքը տապալում է այդ ջանքերը: Մի բան պարզ է՝ միակողմանի խաղաղություն չի լինում, իսկ Բաքվի ու Անկարայի առաջարկած խաղաղությունը դա իրական կապիտուլյացիա է արդեն»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
