«Ալեն Սիմոնյանն ընտանիքի՝ կնոջ և դստեր հետ, դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ և թոռնիկի հետ»․ «Հրապարակ»
![]() 630 Երեքշաբթի, 08 մարտի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին։ Ազգային ժողովի հատուկ նիստը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ՀՀ նախագահի երդմնակալության արարողության համար համալիրում, մեր տեղեկություններով, մի քանի օր է նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունը, հիշեցնենք, առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նա երկրորդ փորձից նախագահ ընտրվեց մարտի 3-ին, ընդդիմությունը բոյկոտեց գործընթացը։ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ԱԺ հատուկ նիստում, որն արտահերթ ընտրության դեպքում գումարվում է նախագահի ընտրվելուց հետո 10-րդ օրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունները հնարավոր ամեն բան անում են նախագահի պաշտոնի ստանձնումը հանդիսավոր դարձնելու համար, որպեսզի այդ պատմական իրադարձությունը «չկորի» օրվա լրահոսի մեջ, ինչպես նախագահի ընտրությունը ստվերվեց օբյեկտներում սեղաններին աղամաններն արգելելու և ռուս-ուկրաինական հակամարտության լուրերի արանքում։ Հրավիրվելու են հասարակական-քաղաքական տարբեր գործիչներ, իսկ երդմնակալությունից հետո հանդիսավոր արարողություն է լինելու նախագահական նստավայրում, որտեղ նախագահի պարտականությունները ժամանակավորապես իրականացնող Ալեն Սիմոնյանը ընտանիքի՝ կնոջ և դստեր հետ, դիմավորելու է Խաչատուրյանին՝ կնոջ և թոռնիկի հետ։ Ընդդիմադիրները որոշել են երդմնակալության նիստը նույնպես բոյկոտել։
|

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
